ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ինչքան էլ կոշտ խոսեն՝ Նիկոլը նրանց չի արձագանքելու

Ինչքան էլ կոշտ խոսեն՝ Նիկոլը նրանց չի արձագանքելու
24.10.2024 | 12:03

Երկու անձինք կան, որոնց որևէ խոսքին Նիկոլը չի արձագանքում, ինչքան էլ նրանք կոշտ կամ ծաղրական խոսեն։

Պարզ է, որ մեկը Իլհամ Ալիևն ու նրա բարձրաստիճան պաշտոնյաներն են։

Որքան էլ շատերին զարմանալի թվա, մյուսը Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա մերձավոր շրջապատն են։

Ինչո՞ւ է այդպես։

Իրականում նշածս երկուսից էլ Նիկոլը վախենում է, քանի որ երկուսն էլ նրա մասին գիտեն բաներ, որոնք չգիտի հայ հանրությունը և, ընդհանրապես, աշխարհը։

Օրինակ, ԼՏՊ-ն եղել է Նիկոլի քաղաքական կնքահայրը և, բնականաբար, գիտի նրա թուլությունների, անցած ճանապարհին գործած հանցավոր արարքների, մի խոսքով, ամեն տեսակ մանրուքների մասին։ Ճանաչում է Նիկոլին, ինչպես հայրը՝ որդուն։

Ալիևից վախենում է, քանի որ հենց նրա հետ է Նիկոլը 2018-ից գաղտնի գործարքներ կնքել, պայմանավորվել Արցախի հանձնման սցենարի, կեղծ պատերազմի և այլնի մասին, ու հիմա նույն Ալիևի ձեռքին, բնականաբար, բազմաթիվ փաստեր կան Նիկոլի դավաճանության մասին, հետևաբար, Նիկոլը, ուզի թե չուզի, պիտի լուռ մնա Ալիևի բոլոր հոխորտանքների, Հայաստանի հասցեին ու անձամբ իր հասցեին ծաղրի ու հայհոյանքի դիմաց։

Թաքցնելու բան ունի ու հասկանում է՝ եթե այդ բանը ջրի երես դուրս եկավ, իր ու իր թիմակից մի քանի տասնյակ մարդու համար փրկություն կլինի Բաքվի բանտերում հայտնվելը։ Հավանաբար, միայն այնտեղ հայ վրիժառուների ձեռքը չի հասնի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 57541

Մեկնաբանություններ